Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.04.2016 | 00:01

Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։ Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարն ի հավիտենից կային։ Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամներ են։ Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։ Ո՞Ւմ տրվեց իմաստության գիտությունը, և ո՞վ հասկացավ նրա արվեստը։


Սիրաքի իմաստություն 1. 1-7

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ